Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 6-րդ տուրից հետո կես միավորով է զիջում առաջատարներին

16 Ապրիլի 2017 22:45
Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 6-րդ տուրից հետո կես միավորով է զիջում առաջատարներին

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կայացան կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները:

Մեր շախմատիստուհիներից երկուսը հաղթանակներ տարան, երկու դեպքում էլ Ռուսստանը ներկայացնող շախմատիստուհների նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Անաստասիա Տրավկինային, իսկ Լիլիթ Գալոյանը, նույնպես սպիտակներով, պարտության մատնեց Իրինա Ուտիատսկային:

Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի գրանցեց մրցաշարի 2-րդ համար, ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը սև խաղաքարերով զիջեց Նատալյա Բուկսային:

Այս պահի դրությամբ Էլինա Դանիելյանը իր ակտիվում ունի 4,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը 3.5-ական, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2.5 միավոր:

Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Նանա Ձագնիձեն և Ալեկսանդրա Գորյաչկինան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: