Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5-րդ տուրում պարտության մատնեց ադրբեջանուհուն

15 Ապրիլի 2017 23:12
Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5-րդ տուրում պարտության մատնեց ադրբեջանուհուն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կայացան կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Այս տուրը փոփոխական հաջողություններով անցավ մեր շախմատիստուհների համար: Էլինա Դաինելյանը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանուհի Գունայ Մամամզադային, իսկ Լիլիթ Գալոյանը սևերով առավելության հասավ Հունաստանը ներկայացնող Յուլիա Մակայի նկատմամբ:

Մեր մյուս երկու շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ-ոքի գրանցեց իսպանուհի Մոնիկա Ռուիզ Կալզետայի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը սպիտակ խաղաքարերով զիջեց Ռումինիան ներկայացնող Իրինա Բուլմագային:

Այս պահի դրությամբ Էլինա Դանիելյանը իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը 2.5-ական միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: