Հաղթանակներ և անհաջողություններ. հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում

14 Ապրիլի 2017 22:15
Հաղթանակներ և անհաջողություններ. հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կայացան կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարիտաները:

Այս տուրը փոփոխական հաջողություններով անցավ մեր շախմատիստուհների համար: Էլինա Դաինելայնը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Լատվիան ներկայացնող Իլժե Բերժինայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը սպիտակներով պարտություն կրեց ռուս Նարունա Չանից:

Մեր մյուս երկու շախմատիստուհիները Լիլիթ Մկրտչայնն ու Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը հաղթանակներ տարան: Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց թրքուհի Սիլա Չագլարին, իսկ Գևորգյանը սևերով առավելության հասավ Բելառուսը ներկայացնող Օլգա Բադելկայի նկատմամբ:

Այս պահի դրությամբ Էլինա Դանիելյանը իր ակտիվում ունի 3 միավոր, Մարիա Գևորգյանը՝ 2.5,  Լիլիթ Մկրտչյանը՝ 2, իսկ Լիլիթ Գալոյանը 1.5 միավոր


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: