Եվրոպայի առաջնություն. 3-րդ տուր. հայ շախմատիստուհիների փոփոխական հաջողությունները

14 Ապրիլի 2017 13:15
Եվրոպայի առաջնություն. 3-րդ տուր. հայ շախմատիստուհիների փոփոխական հաջողությունները

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է շախմատի կանանց եվրոպայի առաջնությունը: Երեկ տեղի ունեցած երրորդ տուրում փոփոխական հաջողություններով հանդես եկան մեր երկրի ներկայացուցիչները: Այսպես, Էլինա Դանիելյանը հաղթեց Նատալյա Բուկսաին, Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Նաստասիա Զիազուլկինային հետ, իակ ահա Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարություն կրեցին համապատասխանաբար Մարթա Միչնայից և Ելենա Սեդինայից:

Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր և զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը, Գալոյանն ու Գեւորգյանը՝ 1.5-ական միավոր (61-րդ և 72-րդ տեղեր), Մկրտչյանը` 1 միավոր (114-րդ տեղ):

Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցներն են.

Իլզե Բերժինա (Լատվիա) - Էլինա Դանիելյան (Հայաստան)
Լիլիթ Մկրտչյան (Հայաստան) - Սիլա Չալգար (Թուրքիա)
Օլգա Բադելկա (Բելարուս) - Մարիա Գևորգյան (Հայաստան)
Լիլիթ Գալոյան (Հայաստան) - Նարունա Չան (Ռուսաստան)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: