Եվրոպայի առաջնություն. հայ շախմատիստուհիները հաջող հանդես եկան 2-րդ տուրում

12 Ապրիլի 2017 20:45
Եվրոպայի առաջնություն. հայ շախմատիստուհիները հաջող հանդես եկան 2-րդ տուրում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այսօր կայացան կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրի պարիտաները:

Այս տուրը հաջող դասավորվեց մեր շախմատիստուհների համար: Էլինա Դաինելայնը սև խաղաքարերով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Ելենա Սեմենովային, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը նույնպես սև խաղաքարերով առավելության հասավ լատվիացի Մարիա Նիկոլաևայի նկամամբ:

Մեր մյուս երկու շախմատիստուհիները Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքիներ գրանցեցին: Մկրտչյանը սպիտակներով հաշտություն կնքեց սերբ Լիլիա Դրլյովիչ հետ, իսկ Գալոյանը Նույնպես սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց վրացուհի Բելա Խոտենաշվիլիի հետ:

Հայ շախմատիստուհիների՝ առաջին տուրում ցույց տված արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: