1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն. հայ շախմատիստուհիները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում

11 Ապրիլի 2017 23:44
1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 1 պարտություն. հայ շախմատիստուհիները մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում

Լատվիայի մայրաքաղաք Ռիգաում մեկնարկեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Ստուգատեսում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստուհիներ: Այսօր կայացան առաջին տուրի պարտիաները:

Մեկնարկային տուրում հաղթանակ տարավ միայն Լիլիթ Գալոյանը, որը սև խաղաքարերով պարտության մատնեց լատվիացի Ռամոնա Գոլստային:

Ոչ-ոքիներ գրանցեցին Հայաստանի հավաքականի առաջին երկու համարները: Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց բելառուս Լանիտա Ստեցկոյի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց իտալուհի Դանիելա Մովիլեանուի հետ:

Մեր վերջին մասնակիցը՝ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը պարտություն կրեց ուկրաինուհի Նատալյա Ժուկովայից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: