Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց գրոսմայստերի նորմա

22 Ապրիլի 2019 23:47
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց գրոսմայստերի նորմա

Թուրքայիում ավարտվեց  Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուս շախմատիստուհի Ալինա Կաշլինսկայան:

Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը վաստակեցին 6.5-ական միավոր: Աննա Սարգսյանի ակտիվում կար 4 միավոր:

Չնայած, որ մեր շախմմատիստուհիները մրցանակային տեղեր չգրավեցին, սակայն մրցաշարը հաջող էր հատկապես Մարիա Գևորգյանի ու Սիրանուշ Ղուկասյանի համար: Վերջինները կանանց գրոսմայստերի նորմա լրացրեցին:

Հիշեցնենք որ ամփոփիչ արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք նվաճեց մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը:

Վերջնական աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: