Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. 7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը առաջատարների թվում են

19 Ապրիլի 2019 20:46
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. 7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը առաջատարների թվում են

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 31 երկրների 129 շախմատիստ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

Կայացել են 7-րդ տուրի պարտիաները: 

Մեր աղջիկներից հաղթանակներ են տոնել Սարգսյանը (4 միավոր), Ղուկասյանն (4) ու Գևորգյանը (4): Դանիելյանն (5)  ու Մկրտչյանն (4.5) հերթական ոչ-ոքիներն են գրանցել:

Առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան է, ով ունի 6 միավոր: Էլինա Դանիելյանը 5 միավորով 7-րդ տեղում է:

Հավելենք, որ խաղարկվելու է 11 խաղափուլ:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: