Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակում է անպարտելի մնալ

16 Ապրիլի 2019 23:46
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Էլինա Դանիելյանը շարունակում է անպարտելի մնալ

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 31 երկրների 129 շախմատիստ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

6-րդ տուրում մեր աղջիկներից հաղթանակներ են տոնել Մկրտչյանն (4 միավոր) ու Գևորգյանը (3), Դանիելյանը (4.5) կրկին ոչ-ոքի է ավարտել իր պարտիան,  Սարգսյանն (3) ու Ղուկասյանը (3) պարտվել են::

Մրցաշարի առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան է, ով ունի 5,5 միավոր: Էլինա Դանիելյանը 4.5 միավորով 5-րդ տեղում է:

Հավելենք, որ խաղարկվելու է 11 խաղափուլ:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: