Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. 5-րդ տուրում հաղթել է միայն Սիրանուշ Ղուկասյանը

15 Ապրիլի 2019 20:03
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. 5-րդ տուրում հաղթել է միայն Սիրանուշ Ղուկասյանը

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 31 երկրների 129 շախմատիստ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

5-րդ տուրում մեր աղջիկներից հաղթել է միայն Ղուկասյանը: Դանիելյանը համառ պայքարում հաշտությամբ է ավարտել պարտիան Ուկրաինայի ներկայացուցիչ Գապոնենկո Իննայի հետ, իսկ Մկրտչյանը, Սարգսյանն ու Գևորգյանը ցավալի պարտություններ են կրել: 

Ներկայում Հայաստանի կանանց հավաքականի առաջատարը 5 հնարավորից 4 միավորով լավ հնարավորություններ է պահպանում ու կարող է պայքարել մեդալի համար:  Ղուկասյանը, Սարգսյանը, Մկրտչյանն ունեն 3-ական միավոր, Գևորգյանը՝ 2:

Հավելենք, որ ամփոփիչ արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: