Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

14 Ապրիլի 2019 23:48
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնություն. Էլինա Դանիելյանը առաջատարների թվում է

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 31 երկրների 129 շախմատիստ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյաը և Սիրանուշ Ղուկասյանը:

4-րդ տուրից հետո Դանիելյանը 3,5 միավորով ևս 5 շախմատիսների հետ կիսում է 1-6-րդ հորիզոնականները:  Մկրտչյանն ու Սարգսյանը 3-ական միավոր ունեն, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական:

Ամփոփիչ արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: