Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը պարտությամբ ավարտեց մրցաշարը

14 Մարտի 2019 19:31
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը պարտությամբ ավարտեց մրցաշարը

Ղազախստանում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականը եզրափակիչ տուրում մրցեց տանտերերի՝ Ղազախստանի ընտրանու հետ:

Մեր աղջիկները հերթական պարտությունը կրեցին՝ 3:1 հաշվով ու բավարարվեցին 8-րդ հորիզոնականով: Դանիելյանը, Սարգսյանը, Գևորգյանը պարտվեցին, Մկրտչյանը՝ հաղթեց:

Հիշեցնենք, որ Չինաստանը մեկ տուր առաջ էր ապահովել չեմպիոնի տիտղոսը; Արծաթե մեդալները բաժին հասան ռուսներին, բրոնզե մեդալները՝ վրացիներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: