Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Չինաստանի կանանց հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Հայաստան - Վրաստան՝ 2:2

13 Մարտի 2019 20:03
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Չինաստանի կանանց հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, Հայաստան - Վրաստան՝ 2:2
Ղազախստանում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը 8-րդ տուրում մրցեց Վրաստանի հետ:

Երկրորդ տուրն անընդմեջ մեր աղջիկները ոչ-ոքի  ավարտեցին մրցամարտը:

Դանիելյանը կրկին հաղթեց, Մկրտչյանն ու Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, Ղուկասյանը պարտվեց:

Մեր ընտրանին շարունակում է զբաղեցնել 8-րդ տեղը:

Հավելենք, որ մմրցաշարի ավարտից մեկ տուր առաջ աշխարհի չեմպիոնի տիղտոսը նվաճեց Չինաստանի կանանց հավաքականը: Չինուհիները այսօր 3:1 հաշվով հաղթել էին ԱՄՆ-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: