Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն ու Հունգարիայի ընտրանին հաղթողին չպարզեցին

12 Մարտի 2019 20:02
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականն ու Հունգարիայի ընտրանին հաղթողին չպարզեցին
 Ղազախստանում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը 7-րդ տուրում մրցեց Հունգարիայի հետ:

Մեր աղջիկներն այս անգամ բավարարվեցին թիմային ոչ-ոքի արդյունքով՝ 2:2:

Դանիելյանը, Սարգսյանն հաղթանակներ տարան, Գևորգյանն ու Ղուկասյանը պարտվեցին:

Մրցաշարի առաջատարը Չինաստանն է, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի ընտրանին, երրորդը՝ Վրաստանի աղջիկներն են: Մեր հավաքականը 8-րդ տեղում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: