Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, Չինաստանը գլխավորում է աղյուսակը

11 Մարտի 2019 20:17
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանի հավաքականը  5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, Չինաստանը գլխավորում է աղյուսակը

Ղազախստանում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը 6-րդ տուրում Ուկրաինայի ընտրանին էր:

Ցավոք, մեր աղջիկները 5-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ ուկրաինուհիներին զիջելով նվազագույն՝ 1,5 : 2,5 հաշվով:

Դանիելյանը, Սարգսյանն ու Գևորգյանը ոչ-ոքի խաղացին, Մկրտչյանը ցավալի պարտություն կրեց:

Մրցաշարի առաջատարը Չինաստան է, մեր հավաքականը 8-րդ տեղում է:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: