Շախմատի աշխարհի թիմային առաջնություն, 4-րդ տուր. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Չինաստանին

08 Մարտի 2019 20:50
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն, 4-րդ տուր. Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Չինաստանին

Ղազախստանում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն ուժերը չափեց Չինաստանի ընտրանու հետ և պարտվեց:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչանը, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Սիրանուշ Գալստյանը պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ նախորդ տուրում մեր ընտրանին պարտվել էր Հնդկաստանին: Այս տուրից հետո մեր կանանց հավաքականը 8-րդ տեղում է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: