Յու Վենյունը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհի

28 Դեկտեմբերի 2018 20:55
Յու Վենյունը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհի

Րոպեներ առաջ Սանկտ Պետերբուրգում ավարտվեց կանանց արագ շախմատի աշխարհի առանջնությունը:

Խաղարկված 12 տուրերից հետո հավաքելով 10 միավոր՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց չինացի Յու Վենյունը:

Երկրորդ հորիզոնականում 9.5 միավորով Իրանի ներկայացուցիչ Խադեմալշարիհ Սարասատն էր, երրորդը՝ ռուս Գորյաչկինա Ալեքսանդրան ( նույնպես 9.5 միավորով):

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը:

Մեր շախմատիստուհիների գրանցած արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: