Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականի հաղթարշավը նույնպես ընդհատվեց

28 Սեպտեմբերի 2018 20:09
Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականի հաղթարշավը նույնպես ընդհատվեց

Վրաստանում շարունակում է ընթանալ շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում միավորները կիսեց Չինաստանի ընտրանու հետ (2-2):

Մեր թիմից հաղթանակ տոնեց միայն Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց:

Նշենք, որ մինչ այս մեր կանանց ընտրանին չորս անընդմեջ հաղթանակ էր տոնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: