Շախմատի կանանաց աշխարհի առաջնություն. Ցզյույ Վենցզյունը մեծացնում է առավելությունը

09 Մայիսի 2018 23:04
Շախմատի կանանաց աշխարհի առաջնություն. Ցզյույ Վենցզյունը մեծացնում է առավելությունը

Շանհայում շարունակում է ընթանալ ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի առաջնությունը: Չեմպիոնի կոչման համար միմյանց հետ պայքարում են չինուհիներ Ցզյույ Վենցզյունն ու Տան Չժունյինը: Ընդհանուր առմամբ խաղացվելու է 10 տուր:

Այսօր կայացած 5-րդ տուրում Վենցզյունը սև խաղաքարերով պարտության մատնեց Չժունյինին և իր առավելությունն ավելի մեծացրեց: Պարտիան ավարտվել է 35-րդ քայլում:

Ներկայիս դրությամբ Վենցզյունն իր հաշվին ունի 3,5 միավոր, իսկ Չժունյինը՝ 1,5 միավոր:

6-րդ տուրը կկայանա մայիսի 12-ին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: