Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրչտյանը դուրս մնացին աշխարհի առաջնությունից

12 Փետրվարի 2017 21:42
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրչտյանը դուրս մնացին աշխարհի առաջնությունից

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ընթանում է շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որտեղ Հայաստանը ուներ երկու ներկայացուցիչ՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Մեր շախմատիստուհիները երեկ ոչ-ոքի էին խաղացել իրենց մրցակիցների հետ, իսկ այսօր վերախաղարկված պարտիաներում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով պարտություն կրեցին համապատասխանաբար Ռութ Պադմինիից և Շինքուն Նիից:

Եվ քանի որ մրցաշարը անցկացվում է «նոքաութ» համակարգով, հայ շախմատիստուհիները դուրս մնացին պայքարից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: