Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Սերբիայի նկատմամբ

30 Հոկտեմբերի 2017 21:36
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն․ Հայաստանի կանանց հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Սերբիայի նկատմամբ

Կրետե կղզում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի կանանց հավաքականը՝ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Սերբիայի ընտրանու նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Մարիա Կուրսովան պարտվեց:

Այս պահին մրցաշարային աղյուսակում մեր ընտրանին Վրաստանի հետ միասին կիսում է 4-5-րդ հորիզոնականը:

Էլինա Դանիելյան - Ջովանա Ռապորտ՝ 1:0

Ջովանա Էրիկ - Լիլիթ Մկրտչյան՝ 0:1

Լիլիթ Գալոյան - Միլա Զարկովիչ՝ 1:0

Մարիա Գայցին - Մարիա Կուրսովա՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: