Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

02 Մայիսի 2017 21:10
Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Կրետե կղզում այսօր ավարտվեց շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) եզրափակիչ տուրում հաղթեց Ավստրիային 2.5:1.5 հաշվով եւ արծաթե մեդալ նվաճեց, այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Իներորդ տուրում հաղթական միավորը վաստակեց Արտաշես Մինասյանը: Ռաֆայել Վահանյանը, Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը ոչ-ոքի խաղացին:

Մեր ընտրանին 15 միավորով (26 անհատական) 22 թիմերի պայքարում զբաղեցրեց երկրորդ տեղը:

Սանկտ Պետերբուրգի վետերանների հավաքականը 18 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Բրոնզը բաժին հասավ Անգլիայի առաջին թիմին (14 միավոր):

2016 թվականին Գերմանիայում անցկացված վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կրկին զբաղեցրել էր երկրորդ տեղը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: