Ավարտվեց շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը

04 Հոկտեմբերի 2019 21:21
Ավարտվեց շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում Թեյմուր Ռաջաբովը թայ բրեքում հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիժենին ու արժանացավ առաջին մրցանակին, որը կազմում էր 110 հազար դոլար:

Երրորդ տեղի պայքարում ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավն ուժեղ գտնվեց չինացի Յու Յանգուիից:

Հիշեցնենք, որ մրցաշարին 128 շախմատիստ էր մասնակցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: