Հնդկաստանի Մումբայ քաղաքում այսօր մեկնարկում է մինչև 14, 16, 18 տարեկանների աշխարհի առաջնությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանը կներկայացնեն 8 պատանի շախմատիստ: Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես են գալու Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Մինչև 16 տարեկան տղաների պայքարում Հայաստանը կներկայացնի Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես կգան Ալեքս Սահակյանը և Արսեն Դավթյանը:
Աղջիկների մրցաշարում հանդես կգան Աստղիկ Հակոբյանը (մ 14), Սրբուհի Սարգսյանը (մ 16) և Աննա Խաչատրյանը (մ 18):