Հայաստանի հավաքականը կազմը՝ շախմատի Եվրոպայի առաջնությանը

03 Հոկտեմբերի 2019 15:01
Հայաստանի հավաքականը կազմը՝ շախմատի Եվրոպայի առաջնությանը

Հայտնի են դարձել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը:

Chess-result-ից տեղեկանում ենք, որ տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկվել են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:

Կանանց հավաքականի կազմում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը:

Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: