Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. հայտնի են եզրափակչի մասնակիցները

29 Սեպտեմբերի 2019 14:02
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. հայտնի են եզրափակչի մասնակիցները

Ավարտին է մոտենում Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Կիսաեզրափակչում Չինաստանի ներկայացոուցիչ Դին Լիժենը երկու պարտիայի արդյունքում առավելության հասավ իր համերկրացի Յու Յանգուիի նկատմամբ, իսկ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը ուժեղ գտնվեց Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավից:

Այսպիսով, եզրափակչում աշխարհի գավաթի համար կպայքարեն Դին Լիժենն ու Թեմուր Ռաջաբովը:  

Հիշեցնենք, որ եզրափակիչն ու երրորդ տեղի դիմակայությունը կայանալու են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք, որ հաղթողը 110000 դոլար կստանա:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: