Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը պարտություն կրեց

25 Սեպտեմբերի 2019 17:03
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը պարտություն կրեց

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց և լքեց մրցաշարը:

Արոնյանը քառորդ եզրափակիչի 2 պարտիաներում ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, սակայն թայ-բրեյքում հայ գրոսմայստերը պարտություն կրեց:

Կիսաեզրափակիչում Վաշյե-Լագրավի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: