Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել

23 Սեպտեմբերի 2019 11:23
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը 1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

1/8 եզրափակչում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դասական շախմատի կանոներով 2 ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ  Լե Քուանգ Լյեմի հետ ու մրցամարտ տեղափոխվեց թայ-բրեյք:

Հայ գրոսմայստերը նախ սևերով պարտության մատնեց մրցակցին, որից հետո սպիտակ խաղաքարերով ստանալով բարդ դիրք՝ կարողացավ հստակ պաշտպանվել ու 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճել:

Քառորդ եզրափակչում Լևոնի մրցակիցը լինելու է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: