Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը 1/8 եզրափակչում մեկնարկեց ոչ-ոքիով

20 Սեպտեմբերի 2019 23:44
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը 1/8 եզրափակչում մեկնարկեց ոչ-ոքիով

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը:

1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել վիետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ:

Պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ բացի Արոնյանից մրցաշարին մասնակցում էին նաև Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյանը և Սերգեյ Մովսեսյանը, սակայն վերջիններս պայքարից դուրս են մնացել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: