Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

19 Սեպտեմբերի 2019 12:43
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Խանտի-Մանսիսյկում կայացավ շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյնաը 1.5 - 0.5 հաշվով առավելության հասավ Ռուսաստանիը ներկայացնող Մաքսիմ Մատլակովի նկատմամբ և նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:

Այս փուլում Արոնյանի մրցակիցն է լինելու վիետնամցի գրոսմայստեր Լե Քուան Լիեմը:

Այսօր հանգստյան օր է: 1/8 եզրափակչի առաջին պարտիաները կկայանան սեպտեմբերի 20-ին:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: