Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. 3-րդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց

17 Սեպտեմբերի 2019 13:17
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. 3-րդ փուլի առաջին պարտիայում Արոնյանը ոչ-ոքի գրանցեց

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում անցկացվող շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկության 3-րդ շրջանում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց Ռուաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մատլակովի հետ:

1-ին պարտիայում Արոնյանը կարճատև պայքարից հետո հաշտություն կնքեց ռուս շախմատիստի հետ: Այսօր կայանալու է երկրորդ պարտիան:

Հիշեցնենք, որ մեր մյուս 3 ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն արդեն լքել են պայքարը: 

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մրցաշարին մասնակցում է 128 շախմատիստ:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: