Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Լևոն Արոնյանը երրորդ շրջանի ուղեգիր նվաճեց

15 Սեպտեմբերի 2019 17:47
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Լևոն Արոնյանը երրորդ շրջանի ուղեգիր նվաճեց

Ռուսաստանի Խանտի քաղաքում շարունակում է ընթանալ շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը:

Երկրորդ շրջանի առաջին խաղում Լևոն Արոնյանը հաղթել էր Պարհամ Մաղսուդլուին: Պատասխան պարտիայում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին, ինչի շնորհիվ Արոնյանը դուրս եկավ երրորդ շրջան:

Հայաստանը ներկայացնող մեր մյուս գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը չինացի Դին Լիրենի հետ երկու պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտեց: Զույգի հաղթողը պարզ կդառնա արագ ու կայծակնային շախմատում:

Հիշեցնենք, որ Գավաթի խաղարկությունն անցնում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: