Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ, իսկ Փաշիկյանը և Հովհաննիսյանը լքեցին պայքարը

12 Սեպտեմբերի 2019 12:08
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ, իսկ Փաշիկյանը և Հովհաննիսյանը լքեցին պայքարը

Ռուսաստանի Խանտի քաղաքում շարունակում է ընթանալ շախմատի Աշխարհի Գավաթի խաղարկությունը: Կայացել են առաջին փուլի պատասխան պարտիաները: 

Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: 

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Երկու պարտիաների արդյուքնում Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ցավոք լքեցին պայքարը: Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը պատասխան պարտիաներում հաղթելով համապատասխանաբար Էլ Գինդի Էսամիին և Գրիգորի Օպարինին դուրս եկան հաջորդ փուլ:

Հավելենք, որ երկրորդ փուլում Մովսեսյանը կհանդիպի Չինաստանը ներկայացնող ուժեղագույն գրոսմայստեր Դին Լիրենին, իսկ Արոնյանը կմրցի իրանցի Փարհամ Մաղսուդլոյի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: