Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. 1-ին փուլի 1-ին պարտիաներում հայ շախմատիստները հաղթանակ չգրանցեցին

11 Սեպտեմբերի 2019 12:47
Շախմատի Աշխարհի Գավաթ - 2019. 1-ին փուլի 1-ին պարտիաներում հայ շախմատիստները հաղթանակ չգրանցեցին

Ռուսաստանի Խանտի քաղաքում երեկ կայացավ Աշխարհի Գավաթի խաղարկության բացման հանդիսավոր արարողությունն ու առաջին փուլի առաջին պարտիաները: 

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջին պարտիաներում Արոնյանն ու Մովսեսյանը հաշտություն կնքեցին, իսկ Փաշիկյանն ու Հովհաննիսյանը պարտվեցին: 

Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:

Մրցակիցները 2 պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: