Grand Chess Tour Sinquefield Cup. Արոնյանը դեռևս չի կարողանում հաղթել

28 Օգոստոսի 2019 13:22
Grand Chess Tour Sinquefield Cup. Արոնյանը դեռևս չի կարողանում հաղթել

Երեկ կայացել է Grand Chess Tourի 5-րդ փուլի՝ Սիքվիլդի գավաթի նախավերջին տուրը:

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դեռևս չի կարողանում հաղթանակ տոնել. մեր գրոսմայստերը 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիժենի հետ:

Հայազգի շախմատիցից բացի հեղինակավոր մրցաշարում մրցում են նաև Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Յան Նիպոմնյաշին, Ֆաբիանո Կարուանան, Գիրի Անիշը, Սերգեյ Կարյակինը,  Դինգ Լիրենը, Շաքրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու  Ուեսլի Սոն:

Մրցաշարի առաջատարը 6 մաիավորով հենց Լիժենն է: Հայ շախմատիստն իր ակտիվում ունի 4 միավոր ու զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը:

Վերջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: