Grand Chess Tour Sinquefield Cup. Արոնյանն ու Մամեդյարովը ոչ-ոքի են խաղացել

22 Օգոստոսի 2019 10:12
Grand Chess Tour Sinquefield Cup. Արոնյանն ու Մամեդյարովը ոչ-ոքի են խաղացել

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երեկ Grand Chess Tour Sinquefield Cup-ի հինգերորդ տուրում մրցել է ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Արոնյանը խաղացել է սպիտակներով: 54-րդ քայլում գրանցվել է ոչ-ոքի:

Մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները կկայանան օգոստոսի 23-ին:

Մրցաշարի առաջատարները 3 միավորով Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդն են: 2.5 միավոր ունի Շաքրիյար Մամեդյարովը, 2 միավոր՝ Լևոն Արոնյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: