«GRENKE Chess Classic». Արոնյանը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում

22 Ապրիլի 2017 22:49
«GRENKE Chess Classic». Արոնյանը ոչ-ոքի խաղաց վերջին տուրում

Ավարտվեց «GRENKE Chess Classic» շախմատային սուպերմրցաշարը: Այսօր կայացան վերջին տուրի պարտիաները: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տուրից հետո Լևոն Արոնյանը ժամկետից շուտ ապահովել էր մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Հայկական շախմատի առաջատարը վերջին՝ 7-րդ տուրում սև խաղաքարերով ուժերն էր չափում Ֆաբիանո Կարուանայի հետո: Արոնյանի համար ձևական բնույթ կրող պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Տուրի մյուս պարտիաներում նույնպես ոչ-ոքիներ արձանագրվեցին:

Այսպիսով, կարող են փաստել, որ Լևոն Արոնյանը փայլուն ելույթներ ունեցավ այս մրցաշարում: Մեր գրոսմայստերը տարավ 4 հաղթանակ և գրանցեց 3 ոչ-ոքի:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

1. Լևոն Արոնյան - 5,5
2. Մագնուս Կարլսեն - 4
    Ֆաբիանո Կարուանա - 4
4. Հու Յիֆան - 3,5
    Մաքսիմ Վաշիե-Լագրավ - 3,5
    Արկադի Նայդիչ - 3,5
7. Գեորգ Մեյեր - 2
    Մաթիաս Բլյուբաում - 2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: