Grand Chess Tour St. Louis. Արոնյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարին

14 Օգոստոսի 2019 16:40
Grand Chess Tour St. Louis. Արոնյանը կես միավոր է զիջում մրցաշարի առաջատարին

Երեկ տեղի ունեցավ Grand Chess Tour-ի կայծակնային մրցաշարի առաջին շրջանը: Խաղարկված կայծակնային 9 պարտիաներում Արոնյանը հաղթանակ տոնեց Մամեդյարովի նկատմամբ, պարտվեց Դոմինգեսին և Լագրավին, իսկ Կարլսենի, Կարյակինի, Կարուանայի, Դին Լիժենի, Յու Յանգիի և Ռապորտի հետ խաղաղ դաշինք կնքեց:

Այսօր տեղի են ունենալու վերջին 9 պարտիաները: Grand Chess Tour-ի ընդհանուր արդյունքներով հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և կես միավոր է զիջում մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Լուսանկարը՝ շախմատի ֆեդերացիայի կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: