Ոսկի և արծաթ. Արմեն Բարսեղյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը փայլեցին շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

10 Օգոստոսի 2019 19:21
Ոսկի և արծաթ. Արմեն Բարսեղյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը փայլեցին շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Սլովակիայում ավարտվեց Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը: Այն անցկացվեց  6 տարիքային խմբերով՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր ներկայացուցիչներից փայլուն արդյունք գրանցեց մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արմեն Բարսեղյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 

Մինչև 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Հայաստանն այդ ստուգատեսին ներկայացել էր 29 շախմատիստով: Մեր պատվիրակության վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: