Լևոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel 2017» գերմրցաշարին

09 Հունվարի 2017 17:51
Լևոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel 2017» գերմրցաշարին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կայանալիք «Tata Steel 2017» գերմրցաշարին: 

Հունվարի 13-ից 29-ը անցկացվելիք գերմրցաշարին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև շախմատի այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, ինչպես նաև Յան Նեպոմնյաշչին, Պենտալա Հարիկրիշնան, Պավել Էլյանովը, Ռադոսլավ Վոտյաշեկը, Ռիչարդ Ռապորտը, Լյուկ վան Վելին և Ադհիբան Բաշկարանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը հանդիսանում է Վեյկ ան Զեեի գերմրցաշարի քառակի հաղթող: Նա չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2007, 2008, 2012 և 2014 թվականներին


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: