Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ վերջնական որոշում է կայացրել՝ վերընտրվել կառույցի ղեկավարի պաշտոնում:
«Ինչպես նշել էի մի քանի օր առաջ, ես մասնակցելու եմ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններին: Ապրիլի 18-ին որոշումը վերջնականապես ընդունված է: Ստացել եմ գործընկերներիս աջակցությունը: ԱՄՆ-ի որևէ սանկցիա չի խանգարի նախագահի պաշտոնու իմ աշխատանքին»,- Իլյումժինովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին կազմակերպության պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակվել, որ Իլյումժինովը հրաժարական է տվել, սակայն հետագայում նա հանդես եկավ հերքումով՝ հայտարարելով, որ իրեն փորձել են «ծուղակը գցել»: