«GRENKE Chess Classic». Արոնյանը հաղթանակ է տանում մրցաշարի 3-րդ տուրում

17 Ապրիլի 2017 21:10
«GRENKE Chess Classic». Արոնյանը հաղթանակ է տանում մրցաշարի 3-րդ տուրում

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում այսօր կայացավ շախմատային «GRENKE Chess Classic» գերմրցաշարի 3-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Պարտիայի 42-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այսօվա հաղթանակը այս մրցաշարում առաջինն էր Արոնյանի համար: Նախորդ երկու տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքիներ էր գրանցել:

3-րդ տուրի մյուս պարտիաներում մրցաշարային աղյուսակի առաջատար Հու Յիֆանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, իսկ Ֆաբիանո Կարուանան սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց գերմանացի Գեորգ Մեյերին, իսկ Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը սևերով առավելության հասավ Մաթիաս Բլյուբաումի նկատմամբ:

Կայացած տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է կին գրոսմայստեր Հու Յիֆանը: Լևոն Արոնյանը 2 միավորով 2-4-րդ հորիզոնականներն է բաժանում Ֆաբիանո Կարուանայի և Արկադի Նայդիչի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: