Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ավարտվեց շախմատային «GRENKE Chess Classic» գերմրցաշարի 2-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում սև խաղաքարերով ուժերն էր չափում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիայի 70-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքուն:
Տուրի մյուս պարտիաներում չինուհի Հու Յիֆանը սևերով առավելության հասավ Գեորգ Մայերի նկատմամբ, իսկ Ֆաբիանո Կարուանան, նույնպես սև խաղաքարերով, պարտության մատնեց ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն էլ սպիտակներով հաղթեց Մաթիաս Բլյուբաումին:
Կայացած տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է կին գրոսմայստեր Հու Յիֆանը: Լևոն Արոնյանը ևս 4 գրոսմայստերների հետ բաժանում է 2-6-րդ հորիզոնականները: