Արոնյանն առանց պարտության ավարտվեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը

07 Հուլիսի 2019 23:03
Արոնյանն առանց պարտության ավարտվեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Grand Chess Tour-ի երկրորդ փուլի մրցաշարը, որին մասանկցում էր նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Վերջին տուրում հայ գրոսմայստերն ուժերը չափեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 44-րդ քայլում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին:

Այսպիսով, Արոնյանը վերջնական արդյունքում վաստակեց 6 միավոր և ներկա պահին գտնվում է 3-րդ հորիզոնականում: Վերջինիս կարող է հասնել միայն Ֆաբիանո Կարուանան:

Վաստակած 8 միավորով վստահաբար մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: