Croatia GCT 2019. Արոնյանը 9-րդ տուրում մրցեց առաջատար Կարլսենի հետ

05 Հուլիսի 2019 23:22
Croatia GCT 2019. Արոնյանը 9-րդ տուրում մրցեց առաջատար Կարլսենի հետ

Խորվաթիայում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլում այսօր կայացավ 9-րդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիայի 49-րդ քայլում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին:

Այսպիսով, Արոնյանն իր հաշվին ունեցած 5 միավորով կիսում է 3-5-րդ տեղերը: Առաջատարը շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը 6,5 միավորով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: