Croatia GCT 2019. 6-րդ տուրում Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց աշխարհի փոխչեմպիոնի նկատմամբ

01 Հուլիսի 2019 23:04
Croatia GCT 2019. 6-րդ տուրում Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց աշխարհի փոխչեմպիոնի նկատմամբ

Զագրեբում շարունակվում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը:

6-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինն էր:

Միջնախաղում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով առավելություն էր ստացել, սակայն ռուս շախմատիստը հստակ էր պաշտպանվում: Այնուամենայնիվ, Կարյակինին վրա հասավ շախմատիստների թիվ մեկ թշնամին՝ ցեյտնոտը, իսկ հայ գրոսմայստերներն էլ փայլուն անցկացրեց պարտիայի մնացած հատվածն ու արժանիորեն հաղթանակ տոնեց:

Ներկա պահին մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է Ուեսլի Սոն: Ամերիկացուն լրացուցիչ ցուցանիշներով զիջում են Յան Նիպոմնյաշին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 4-6-րդ հորիզոնականները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: