Croatia GCT 2019. Արոնյանը հստակ պաշտպանվեց Կարուանայի դեմ խաղում` շարունակելով ոչ-ոքիների շարքը

30 Հունիսի 2019 12:02
Croatia GCT 2019. Արոնյանը հստակ պաշտպանվեց Կարուանայի դեմ խաղում` շարունակելով ոչ-ոքիների շարքը

 Զագրեբում շարունակվում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը:

4-րդ տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան էր: Միջնախաղում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով վատ դիրք էր ստացել, սակայն կարողացավ հստակ պաշտպանվել ու 4-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցել:

Այսօր Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է ադրբեջանցի գրոսմայստեր Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Այս պահին մրցաշարի առաջատարը ռուս շախմատիստ Յան Նիպոմնյաշին է, ում հաշվին կա 3,5 միավոր: Լևոնը 2 միավորով բաժանում է 4-7-րդ հորիզոնականները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: