«GRENKE Chess Classic». Արոնյանը ոչ-ոքի է խաղում մեկնարկային տուրում

15 Ապրիլի 2017 21:31
«GRENKE Chess Classic». Արոնյանը ոչ-ոքի է խաղում մեկնարկային տուրում

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում այսօր մեկնարկեց շախմատային «GRENKE Chess Classic» սուպերմրցաշարը, որին մասնակցում է 8 գրոսմայստեր:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի 1-ին տուրում սպիտակ խաղաքարերով մրցում էր գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Պարտիայի 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Տուրի մյուս պարտիաներում չինուհի Հու Յիֆանը սպիտակներով առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, իսկ Արկադի Նայդիչը սևերով պարտության մատնեց Մաքսիմ Վաշիյե-Լագրավին: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մաթիաս Բլյուբաումի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: