Croatia GCT 2019. Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

27 Հունիսի 2019 23:00
Croatia GCT 2019. Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակում է ընթանալ Grand Chess Tour-ի երկրորդ փուլը: Այսօր կայացել է երկրորդ տուրը:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Անիշ Գիրիի հետ: Պարտիայի 55-րդ քայլում կողմերը խաղաղ դաշինք կնքեցին:

Ներկայումս հայազգի գրոսմայստերը իր հաշվին ունեցած 1 միավորով կիսում է 3-7-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: