Croatia GCT 2019. Արոնյանն ու Վաշյե-Լագրավը հաղթողին չպարզեցին

27 Հունիսի 2019 17:41
Croatia GCT 2019. Արոնյանն ու Վաշյե-Լագրավը հաղթողին չպարզեցին

Երեկ Զագրեբում մեկնարկեց  Grand Chess Tour-ի 2-րդ փուլն ու շախմատիսներն առաջին մրցափուլն անցնկացրեցին: 

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան ավարտվեց 50-րդ քայլում:

Այսօր հայազգի գրոսմայստերը սպիտակներով մրցելու է հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրիի հետ:

Հավելենք, որ Croatia GCT 2018-ում հաղթել էր Հիկարու Նակամուրան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: